
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 2 երիտասարդ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները և գտնվում են նրսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով նշված վայրից ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 17-ամյա Տ․ Թ․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։