
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։
Տեղեկությունը հրապարակվել է պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակում։
Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Միաժամանակ, գերատեսչությունը հայտնել է, որ Դավթյանը պետք է ներկայանա դատախազություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում, այլ օրը և ժամը համաձայնեցնել։