Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ հունվարի 6-ին չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Արտակ Բուդաղյանի և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ միասին այցելեցինք #Հայաստանի հարավում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
Շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին ու զինվորներին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակացությամբ և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց և նրանց ընտանիքներին մեր երկրի խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար»:



