
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը չի էլ փորձում թաքցնել իր թիմակիցների հետ ունեցած հակասությունները, որոնք սկսեց ի ցույց դնել իր գործունեության ժամանակաշրջանի մասով սկսված քրեական գործի քննության փուլում: Այս անգամ խոսքը նրա ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հեռակա խոսակցության մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 27-ի իր համարում գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում որպես ընդդիմադիր է ընկալվում: Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել՝ հայտնելով, թե դիմել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ՝ հետաքրքրվելով, թե 2022 թվականին քանի ՃՏՊ է գրանցվել Հայաստանում, եւ դրանցից քանիսի պատճառ է նշված կողային ապակիների լուսաթափանցելիության բարձր տոկոսը։ Եվ հենց այս գրառման տակ մեկնաբանություն է թողել Արսեն Թորոսյանը եւ հետաքրքրվել. «Ճի՞շտ եմ հասկանում, որ վաղուց գործող օրենքը կիրառելուն դեմ ես։ Եթե ճիշտ եմ հասկանում, էլ ո՞ր օրենքների կիրառմանն ես դեմ,
Նկատենք, որ այս հանգամանքը դարձել է ՔՊ- ում քննարկման առարկա։ Թորոսյանը իսկապես միայնակ է մնացել խմբակցությունում, չարացել է կուսակիցների հանդեպ։ Անգամ չեն զարմանում, որ հետագայում կարող են նրա ձեռքից վերցնել պատգամավորի մանդատը։
Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում