Լիազորությունները ժամանակավորապես կասեցված Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը և նրա փաստաբան Արսեն Սարդարյանն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում անդրադարձան Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին։ Դավիթ Սանասարյանը համոզմունք հայտնեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա։ Ըստ նրա՝ դա կեղծ ցուցմունքն է:
«Ես կարեկցում եմ Թորոսյանին, հանցակազմ կա Թորոսյանի գործողությունների մեջ և դա կեղծ ցուցմունքն է, ես ասել եմ, որ իմ աշխատողը իրավունք չունի մասնակցել տենդերին: Թորոսյանն ասել է, որ ես էլ բիզնես ունեմ։ Կարևորը դա չէ, կարևորը պետության շահն է, իրեն հետաքրքիր չէր, որ պետական աշխատողը տենդերին մասնակցում է»,- ասաց նա։



