Արփինե Հովհաննիսյանին կարելի է մեղադրել շատ և...

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Որևէ պերագայում, որևէ դեպքում չի կարելի կպնել անձնական կյանքին: Andranik Kocharyan-ի՝ Arpine Hovhannisyan-ի մասին ասածները անընդունելի են:

Արփինե Հովհաննիսյանին կարելի է (պետք է) մեղադրել շատ և շատ մեղքերի մեջ, բայց չի կարելի կպնել անձնական կյանքին: Պարզապես չի կարելի և վերջ:

Չեմ ընդունում նաև Անդրանիկ Քոչարյաննի՝ այս պահին հնչեցվող պարզաբանումները: Պարզապես պետք է ջենտլմենավարի ներողություն խնդրել»։

Նշենք, որ  Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի այն դիտարկմանը, թե մարտի մեկի գործը իրավական առումով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալել է, ասել է. «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով․ իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»: