Արփինե Հովհաննիսյանի շառաչուն ապտակը Անդրանիկ...

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը 1in.am-ին տված հարցազրույցում վիրավորական և անուղղակի հայհոյանքներ պարունակող արտահայտություններ էր կատարել Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Քոչարյանին բարկացրել էր Արփինե Հովհաննիսյանի այն հարցազրույցը, որտեղ Հովհաննիսյանը ասել է, որ եթե կասկածի տակ են դրվում, օրինակ, նախորդ տասը տարիներին իշխանության եղած տարբեր պաշտոնյաների գույքի օրինականության հարցը, ապա ինչու դրանից առաջ պաշտոն զբաղեցրածների գույքի օրինականությունն էլ չեն ստուգում, պայմանական ասած՝ հենց նույն Անդրանիկ Քոչարյանի կամ Գագիկ Ջհանգիրյանի գույքը։

Հովհաննիսյանին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը ասել էր, որ Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով. «Պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունը»:

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունը բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչների բարկության առիթը դարձավ: Սիրո և հանդուրժողականության մասին խոսող իշխանության կարկառուն դեմքը խոսում է ամենավերջին փողոցային խուլիգանի բառապաշարով: Ավելին, մեր օր անց նա քաջաբար վերահաստատում է իր հայտարարությունը և հայտարարում, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից:

Շատերին հետաքրքրում է, թե այս պարագայում ինչպես պետք է արաձագանքի Արփինե Հովհաննիսյանը: Իրականում Արփինե Հովհաննիսյանի պատասխան արդեն եղել է: Այն եղել է շառաչուն ապտակի տեսքով: Այդ պատասխանը եղել է հարյուրավոր այն քաղաքացիների արձագանքը, որը եղավ Քոչարյանի հայտարարությունից հետո: Երեկ հստակ արձանագրվեց, թե հասարակության գիտակից հատվածի մոտ ինչպիսի հարգանք ունի նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, և ինչպիսի՞ հարգանք ունի գործող պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Միայն այս արձանագրումը բավական է, որպեսզի Քոչարյանը վայր դնի իր մանդատը և հեռու մնա քաղաքական դաշտից: