Արփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավոր...

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Վարույթը հարուցվել է արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կողմից՝ հուլիսի 17-ին, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է սեպտեմբերի 17-ին։ Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։

ԲԴԽ-ում միջնորդության քննությունը նախատեսված է հոկտեմբերի 29-ին։ 

Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՔՊ-ի՝ արդարադատության նախարարի թեկնածուներից մեկը Արփի Դավոյանն է։ Նա այդ տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։