Առողջության ապահովագրության տարեկան վճարը լին...

Կենսաթոշակառուների առողջության ապահովագրությունը պետությունն ամբողջովին կվերցնի իր վրա և 2025-ին այն 100 տոկոսով կսուբսիդավորի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ փետրվարին ընդունված հայեցակարգի հիման վրա մշակվել է օրենսդրական փաթեթը, որի կարևոր կետերից է տոկոսային ապահովագրավճարներից անցումը դեպի ֆիքսված ապահովագրավճարի՝ տարեկան մոտ 200 հազար դրամի չափով։

«Կարևոր է նաև ֆիքսված ապահովագրավճարի պարագայում պետության ճկուն սուբսիդավորման համակարգը այն քաղաքացիների համար, որոնք ունեն միջին աշխատավարձից ավելի ցածր եկամուտներ։ Ովքեր ստանում են միջին աշխատավարձից ցածր՝ գումարի 30-40 տոկոս չափով կսուբսիդավորվեն»,- նշեց նախարարը։