Առողջապահության փոխնախարարն անդրադարձել է անչ...

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այսօր մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը»:

Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների և երիտասարդների շրջանում թմրամիջոցների գործածման և չարաշահման կանխարգելման հարցերին:

Արտակ Ջումայանը գործընկերներին է ներկայացրել կանխարգելիչ բնույթ կրող իրազեկման աշխատանքները, առողջ ապրելակերպի խթանմանը միտված առողջապահության նախարարության քաղաքականությունը, կարևորել «Բարնհաուսի» մոդելի գաղափարը, որը միտված է «մեկ հարկի տակ», նպաստավոր և ապահով միջավայրում երեխաների պաշտպանությանը, վերականգնմանը և արդարադատությանը միտված բազմաթիվ ծառայությունների ապահովմանը` բժշկական փորձաքննությունը տեղում կազմակերպելու, պատանիների շրջանում թմրամիջոցների դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համատեքստում:

Անչափահասների արդարադատության խորհրդի նիստն անցել է Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի նախագահությամբ, ներկա են եղել պետական, տեղական և միջազգային հասարակական կառույցների ներկայացուցիչներ։