Առողջապահության նախարարը խոսել է աղի կիրառում...

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ անդրադառնալով աղի կիրառումն արգելող նախագծին, նշեց․ «Շատ ուրախ եմ, որ այդ նախագիծը մեծ արձագանք ստացավ՝ անգամ չընդունված, աշխատեց, և որոշակի մարդկանց մոտ արձանագրում եղավ, թե իրենք ինչքան աղ են օգտագործում իրենց ռացիոնի մեջ»:

«Մենք շարունակաբար աշխատելու ենք մեր վարքագծային փոփոխության ուղղությամբ: Մենք բոլոր քայլերին դիմում ենք մեր քաղաքացիների առողջության պահպանման համար»,- հավելեց Առողջապահության նախարարը: