Առողջապահության նախարարությունը՝ վիրավորում ս...
Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
 
Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն:
 
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։