Առողջապահության նախարարությունը մանրամասներ է...

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 8 անձ, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել:

7 տուժածից մեկն անչափահաս է: Բժիշկները նրանց առողջական վիճակն այս պահին գնահատում են ծանր:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14:56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «GAZel» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: