Սուքիասյանն իր մտահգություններն ու առաջարկութ...

Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը մի քանի հարց բաձրացրեց:

Նշենք, որ Հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջարկել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը:

«Պարոն Թորոսյան, ես շատ կուզեմ,  որ մի այլ հարթակ ստեղծվի: ՀՀ-ն փոքր պետություն է, հազվադեպ հիվանդություններ են լինում շատ քաղաքացիների, երեխաների մոտ, նրանց հրատապ պետք է տանել արտասահման, քանի որ Հայաստանում այդ մասնագետները չկան: Վիզաների խնդիրները պետք է մեր պետական մարմինները միջազգային կառույցների հետ աշխատեն, որ ցանկացած երկրում, որտեղ լավագույն մասնագետը կա, կարողանան արագ տեղափոխել հիվանդներին:

Երկրորդը՝ գոնե կարողանանք այդ պրոֆեսորներին, եթե դրա կարիքը կա, հրավիրել Հայաստան և պետական աջակցություն լինի»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ շատ դեպքերում էլ դեղորայքի կարիք է լինում Հայաստան բերելու հազվագյուտ հիվանդությունների համար:

«Դեղատոմսերն անգլերեն չեն, այնպիսի բլանկներ չկան, որոնց վրա պետք է գրվի: Խնդրում եմ, Դուք համաշխարհային առողջապահական կազմակերպության միջոցով մի հարթակ ստեղծեք, որ ցանկացած քաղաքացի, ցանկացած ընտանիք, եթե այդպիսի խնդիր ունենա, դիմի և օգնեն դրանով»,- ասաց նա:

Հաջորդիվ Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ բժշկական տուրիզմին, որտեղ էլ, ըստ նրա, երեք կարևոր խնդիր կա:

«Բժշկի բրենդը, երկրորդը՝ սաքրավորումներն են, երրորդը՝ հիվանդի վայրն է, որտեղ նա պետք է գտնվի, արդյո՞ք դա համապատասխանում է միջազգային նորմերին, թե՝ ոչ, խնդրում եմ այստեղ ևս նորմատիվներ սահմանենք, որ ամեն շենքի վրա չկարողանան գրեն հիվանդանոց»,- շեշտեց նա: