Ոչ մի բան էլ չեն անում մեզ մի տեղից մյուս տեղն է ուղարկում։ Չեն էլ հարգում մեզ ու մեր երեխեքին։ Մենք երեխա ենք տվել, բարի լինեն մեր երեխայից մեզ տեղեկություն տան ու երեք ամսվա երեխային իրենք իրավունք չունեին տանեին սահմանի բերան՝ Ջաբրայիլ։ Yerevan.Today-ի հետ զրուցյում ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից։
«Մենք Տոնոյանին ենք տվել մեր երեխային, պահանջում ենք բոլոր ծնողներով, որ նա հրաժարական չտա, նա պարտավոր է մեր հարցերին լուծում տալ, նա պարտավոր է գլուխը կախի ու մեր երեխեքին բերի տա մեզ, ոչ թե մորգից մորգ գնանք»,- ասաց նա։



