Այսօր՝ նոյեմբերի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով 3 անձ՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Երևանի բժշկական կենտրոններ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի մասնակիցներն են՝ վարորդը՝ Երևանի բնակիչ 46-ամյա Վահե Ա.-ն, բժշկուհին՝ 27-ամյա Վերոնիկա Ն.-ն, և բուժքույրը՝ 26-ամյա Սյուզաննա Խ.-ն: