ԱրմՀայԹեք միջոցառումը կհետաձգվի մինչև 2020թ....

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID
19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության  և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում
են կայացրել` հետաձգելու ԱրմՀայԹեք միջոցառումը մինչև 2020թ. հոկտեմբեր:

Միջոցառման իրականացման օրերի մասին լրացուցիչ տեղեկատվություն
կտրամադրվի:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը․ համոզված ենք՝ ըմբռնումով եք մոտենում
փաստին, որ հանրության անվտանգությունն ու առողջությունը
առաջնահերթություններ են անգամ նման մասշտաբային և կարևոր միջոցառումների
պարագայում:

Հարգանքով՝

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ պաշտպանության նախարարություն