ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Հայտնում է ՀՅԴ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը հիմնական թեման եղել է Արցախում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով առաջացած խնդիրրները։