Երեւան քաղաքի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում ընդգրված է 4 հարց՝ քաղաքապետի առաջին տեղակալի եւ 3 փոխքաղաքապետերի նշանակման հարցը։
Երեւանի ավագանուն առաջարկվելու է Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն`քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին։ Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ։



