Արմեն Մուրադյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի:

Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մուրադյանը Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: «Դատալեքս» տեղեկատվական հարթակում, սակայն նշված չէ, թե կոնկրետ որ արտահայտությունն է Մուրադյանը դիտարկել որպես զրպարտություն։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր, որ իր դեմ արշավն ուղղորդում է Արմեն Մուրադյանը