Արմեն Գրիգորյանը իր «կուսակցության» հիմքե՞րն...

Մեր նախորդ հրապարակումներից մեկում արդեն խոսել էինք այն մասին, որ իշխանական թիմում ԱԽՔ Արմեն Գրևիգորյանը այն գործիչներից է, որ ունի վարչապետ դառնալու հավակնություններ։ Ավելի շուտ ոչ թե ինքն ունի, այլ իր և Փաշինյանի արևմտյան հովանավորները իրեն նախապատրաստում են հավանական զարգացումների դեպքում Փաշինյանի փոխարեն իրեն վարչապետի աթոռին նստացնելու համար։

Սրա մասին են խոսում բազմաթիվ գործոններ, այդ թվում Արմեն Գրիգորյանի կողմից արտաքին քաղաքական հարցերին ակտիվորեն ներգրավելը։ Երբեմն անգամ տպավորություն ստեղծելով, թե ինքը ոչ թե Հայաստանի ԱԽՔ-ն է, այլ ԱԳ նախարարը։ Արմեն Գրիգորյանը ֆորմալ ՔՊ անդամ է, բայց կուսակցությունից դուրս, «քաղաքացիական հասարակության» անվան տակ սեփական հենարանն է փորձում ձևավորվել։ Այդ հենարանը ըստ ամենայնի պետք է լինի իր մտերիմ Դավիթ Պետրոսյանի կողմից հիմնադրված «Ռեստարտ» հիմնադրամը։

Այդ հիմնադրամը ակտիվորեն մարզային գրասնեյակներ է հիմնում, ակտիվորեն աշխատում ուսանողության հետ։ Ըստ էության ստանձնել է նույն այն դերը, ինչ մինչ պասիվանալը անում էր «Սորոսի» հիմնադրամը, որտեղից սերում են Արմեն Գրիգորյանը, Դավիթ Պետրոսյանը և շատ այլ ՔՊ-ականներ։ «Ռեստարտը» ըստ էության Արմեն Գրիգորյանի համար հավաքագրում է երիտասարդներ, որոնք իքս պահի նրան կարող են պետք գալ։ Կարճ ասած Արմեն Գրիգորյանի «կուսակցության» հիմքերն են գցում։