Արմեն Գրիգորյանը ԳԴՀ կանցլերի խորհրդականի հետ...

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա խորացումը: Քննարկել են նաև արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Հանդիպմանը կողմերը հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումներին։ Անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին՝ մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ։ ԱԽ քարտուղարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը հնարավորինս արագ կնքել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը: