ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ երկու երկրների միջև մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու համատեղ ջանքերն առաջ տանելու նպատակով։
Մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի, ի թիվս այլ հարցերի, շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Նաև նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի:
Նաև նշվում է, որ ԵՄ–ն հավատարիմ է մնում շարունակելու իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։
Հիշեցնենք, որ ԵԽ կայքում տեղեկություն էր հրապարակվել, որ Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։