Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին․ խ...

Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝
կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է
երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:
Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները  համագործակցության հաջող
մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք
շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:
Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների
օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող
ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը
գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և  նույնպես կարևորում է  հարցի
արագ լուծումը: 
Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք
շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն
այդ ճանապարհին կարևոր օղակ է: 
Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ
համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: