 
     
								Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն 2025»-ի շրջանակներում հանդիպել է Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզական ծառայության տնօրեն Թասոս Ցիոնիսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ քաղաքական օրակարգի հարցեր, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և պայմանավորվել շարունակել քննարկումները երկկողմ փոխայցելությունների ընթացքում:
Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:







