Արմեն եւ Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում մ...

«Հրապարակը» գրում է  ․   Ֆրունզե Դովլաթյանի «Սարոյան եղբայրները» ֆիլմը` Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» պիեսի հիման վրա գրված սցենարի հիմքով, անմահ գործ է եւ հիմա առավել, քան 20-րդ դարում, հայ իրականության համար արդիական: Մեր շուրջ բազում նման ընտանիքներ կան, որտեղ գաղափարական տարաձայնություններ կան, եւ հարազատ մարդիկ տարիներով չեն շփվում միմյանց հետ: Բայց որոշ ընտանիքներում գաղափարական տարաձայնությունները ողբերգական երանգներ ունեն, ինչպես, օրինակ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքում: Նրա երկու եղբայրները` Արմեն եւ Արամ Սարգսյանները, մեր տեղեկություններով, գրեթե չեն շփվում միմյանց հետ, չեն կիսում մեկմեկու դիրքորոշումները: Արմեն Սարգսյանը, որն ավելի նման է լեգենդար եղբորը, ավելի ազգայնական է, իր ընկերական հարաբերություններին եւ հնուց արմատացած սկզբունքներին նվիրված: Նա Հայաստանի այսօրվա վիճակը ծանր է տանում:

Իսկ Արամ Սարգսյանը փաշինյանական գծի մեջ է, հակառուսական տրամադրվածությամբ եւ Արցախը տալու, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու հետ հաշտ: Մեր տեղեկություններով, եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնք վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 30․ 04․ 25 թ համարում։