Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է։ Այս մասին հայտնել են Դատական իշխանությունից։

Օրակարգում ներառված է եղել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը:

Ըստ քվեարկության արդյունքների՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը: