ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր կդնի պատգամավորական մանդատը։ Այս մասին նա ասել է «Հրապարակ»-ի հետ զրույցում։
Հարցին, թե ինչու է վայր դնում մանդատը, պատասխանել է․ «Որպեսզի կարողանամ իմ ժողովրդին շատ ավելի մեծ օգուտ տալ իմ մասնագիտական գոծունեությամբ»։
Նա նշել է, որ վերադառնում է բժշկության ոլորտ՝ բոլորովին հետ չկանգնելով իր քաղաքացիական դիրքորոշումից ու քաղաքական կողմնորոշումից։
Հարցին, թե մնալո՞ւ եք «Հայաստան» դաշինքում, պատասխանել է․ «Իհարկե, որևէ հետքայլ չկա»։