Արմեն Չարչյանն այլևս չի կարող գտնվել անազատու...

Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան։ Այս մասին հայտնել է պրոֆեսոր Չարչյանի փաստաբանը՝ Էրիկ Ալեքսանյանը։

 
 

« Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։

 

Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլև չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»,- նշել է նա։