Արմեն Չարչյանին ԱԺ-ում կփոխարինի Միհրդատ Մաթա...

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մանդատը վայր դնելով, պարզվում է, հոգեբան Միհրդատ Մաթադյանին «նվեր» է մատուցել։ Չարչյանից հետո ցուցակով մանդատ ստանալու հերթը «Հայաստան» դաշինքի անդամ Մադաթյանինն է։ Պարզվում է` այսօր նրա ծննդյան օրն է։ 

«Այսօր ծնունդս է,  ավելի լավ է ծնունդս շնորհավորեք»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում կեսկատակ, կեսլուրջ ասաց Մադաթյանը՝ ի պատասխան մանդատը վերցնելու մասին մեր հարցին։ Ասաց՝ այո, մանդատը վերցնելու է, քանի որ ԱԺ-ն համարում է խրամատ, որտեղ ինքը պայքարելու է։

«Այո, վերցնելու եմ։ Խորհրդարանը խրամատ է, որտեղ պետք է պայքարել եւ ոչ մի «ռազմի դաշտ» բաց թողնել չի կարելի»,-ասաց Մադաթյանը։