Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման մասին «Ֆեյսբուք»-ում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Աշոտյանը կալանավորվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։



