Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Եղեգնուտ-Արևիկ գյուղերի աջակողմյան հատվածում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք։
Ինչպես տեղեկացրին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, տարածքում ապօրինի ավազակոպիճ դուրս բերող ծանր տեխնիկայի և ավազակոպիճով բեռնված երկու բեռնատարների վարորդները փորձել են դիմել փախուստի։
Ըստ աղբյուրի՝ տեսչական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ համատեղ միջոցառման արդյունքում իրավախախտները հայտնաբերվել են։
Նշվում է, որ վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։