Արմավիրի Ֆերիկ համայնքի ղեկավարի ընտրությունը...

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիտում որոշեց Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 13 մլն 796 հազար դրամ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքի ղեկավարի՝ հոկտեմբերի 20-ի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի համար:

Նշենք, որ 2024-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել մարտի 31-ը, 2024 թվականի հունիսի 9-ը, 2024 թվականի հոկտեմբերի 20-ը։

Ընտրությունների նպատակով բյուջեով հատկացնել է  7,5 մլն դրամ, մինչդեռ Ֆերիկ համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերի  համար  անհրաժեշտ գումարը կազմում է 21 մլն 294 հազար  դրամ: Հետեւաբար, անհրաժեշտություն է  առաջացել լրացուցիչ հատկացնել ևս 13 մլն 796 հազար դրամ: