ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցին։
Մանուկյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները, մեկը մյուսին հերթ չտալով, տարածում են տեղեկություն այն մասին, թե դատարանի որոշմամբ բեկանվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումը, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Պատգամավորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մայր Աթոռի դեմ ներկայացված հայցադիմումը դատարան է ներկայացվել «Արման Վոլոդյայի Սարոյան» անունով, այսինքն՝ Գևորգ եպիսկոպոսի ավազանի անունով։



