«Առինջ մոլի» ստուգումների ականատեսներին թվացե...

«Թող ինչքան ուզում են ստուգեն, թղթերը հավաքեն գնան: Մենք բաց ենք ստուգումների համար, հարկեր չենք թաքցնում, ՀԴՄ-ները նորմալ խփում ենք, մենք պետությանն օգուտ ենք տալիս, ոչ թե վնաս»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը՝ խոսելով ՊԵԿ ստուգումների մասին:

Տնօրենի խոսքով՝ առևտրի կենտրոնում ապօրինություններ չկան.«Զինված, համազգեստներով մտան առևտրի կենտրոն ստուգումներ սկսեցին: Առևտրականները ցայտնոտի մեջ են, 80 տարեկան մարդուն կանգնեցում առևտուրն ստուգում են, ՀԴՄ կտրոն են պահանջում, մարդիկ արդեն հոգնել են, հիասթափվում, գնում են: Այս պահի դրությամբ առևտրականները տաղավարները փակել գնացել են»,-ասաց Ս. Հակոբյանը:

Ականատեսների խոսքով՝ առաջին պահին մտածել են՝ ինչ-որ հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում, քանի որ դիմակներով և զինված են եղել: