Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հրաչյա Սամվելի Առաքելյանի
կենսագրությունը
Հրաչյա Սամվելի Առաքելյանը ծնվել է 1979 թվականին, Ախուրյանի շրջանի Ախուրյան գյուղում:
2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. – Գյումրիի ՆԳ բաժնի քաղաքային միլիցիայի 3-րդ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազոր
2002-2004թթ. – Գյումրիի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2004-2007թթ. – ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր
2007-2011թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ
2011-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ
IV- X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ
2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ
2017-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Ախուրյանի քննչական բաժնի պետ
2019-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչութան Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ
2021-2022թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Քննչական կոմիտե