
Արգենտինայի Լա Պլատա քաղաքի խորհուրդը աշխատնքից ազատել է իր 28-ամյա աշխատակցուհի Սոնյա Պելիցանիին նրա «տաք» լուսանկարների և տեսանյութերի համար, տեղեկացնում է The Sun-ը։
Պելիցանին հայտարարել է, որ իր աշխատավարձը եղել է ցածր, և ինքը ստիպված է եղել համացանցով վաճառել «մեծահասակների համար» իր լուսանկարներն ու տեսանյութերը։
Երիտասարդ կինը նաև հայտնել է, թե երբեք չի թաքցրել, որ իր ազատ ժամանակն անցկացնում է էրոտիկ լուսանկարներ ու տեսանյութեր թողարկելով։
Նա քաղաքային խորհրդում աշխատել է 2011-ից, 2017-ից որոշել է գումար վաստակել նաև որպես էրոտիկ մոդել և պոռնոդերասանուհի։
Պելիցանին ասել է, որ քաղխորհրդի իր գործընկերներն իմացել են իր այդ գործունեության մասին, բայց իրեն հեռացրել են միայն այն բանից հետո, երբ իր մասնակցությամբ տեսանյութը դարձել է հանրության սեփականությունը։