Արգենտինացի ժանդարմը մահափորձ էր պատրաստում Վ...

Վենեսուելայում ձերբակալված արգենտինացի ժանդարմ Նաուել Ագուստին Գալյոն մահափորձ էր կազմակերպում Բոլիվարի Հանրապետության փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի դեմ։ Այս մասին հայտնել է Վնեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։

«[Գալյոյիպնդումըոր նա եկել է [Վենեսուելաիր սիրեցյալին հանդիպելու համարսուտ է»,- ասել է Մադուրոն՝ նշելովոր «այս պարոնը կին եւ ընտանիք ունի Արգենտինայում»: Նախագահն ասել էոր Ռոդրիգեսի դեմ «մահափորձ է եղել»: «Ես դատապարտում եմ Արգենտինայի կառավարության մասնակցությունը Վենեսուելայում խաղաղության վրա հարձակվելու բռնի ծրագրերին»,- ընդգծել է Մադուրոն:

Արգենտինացի ժանդարմը ձերբակալվել է 2024թ. դեկտեմբերի 8-ին՝ Կոլումբիայից ապօրինի կերպով Վենեսուելա մտնելու փորձի ժամանակ։ Դեկտեմբերի 27-ին Վենեսուելայի գլխավոր դատախազությունը Գալյոյին մեղադրել է մի խումբ անձանց հետ կապեր ունենալու մեջ, որոնք փորձել են ապակայունացնող եւ ահաբեկչական մի շարք գործողություններ իրականացնել։