Արգելոցում մոլորված զբոսաշրջիկը հայտնաբերվել...

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։05-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող տարածքում զբոսաշրջիկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին  հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։ 

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկին և տեղափոխել փրկարարական ջոկատ։