Արևմուտքը Փաշինյանի իշխանության մասով նոր պլա...

Հայաստանում արևմտյան ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցների վարքագծից կարելի է ենթադրել, որ Արևմուտքը  նոր պլաններ ունի Նիկոլ Փաշինյանի իշխանության մասով։ Տևական ժամանակ է ինչ արևմտյան լրատվամիջոցների՝ ԱՄՆ հարկատուների հաշվին գործող Ազատություն ռադիոկայանի և Սորոսի ու այլ արևմտյան գրանտների հաշվին գործող Ֆակտոր լրատվականի թիրախում է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Տևական ժամանակ է ինչ այս լրատվամիջոցները իրենց թիրախում են պահում Սուքիասյանին, իր ընտանիքին պատկանող ընկերությունները։ Այն, որ Սուքիասյանին թիրախավորելը քաղաքական որոշման հետևանքն է` ակնհայտ է։ Նախ, այս լրատվամիջոցները ունեն կոնկրետ քաղաքական գիծ և դա հստակ երևացել է մի շարք այլ գործիչների մասով` իրենց վարքագծից և, որ ամենակարևորն է, այս լրատվամիջոցները երբեք չեն անդրադառնում Արևմուտքի ազդեցության գործակալների մասնակցությամբ ամենաղմկոտ պատմություններին անգամ։ Այսինքն իրենց հետաքրքրությունը հանրության շահը չէ, այլ այն, թե կոնկրետ այդ պահին ինչ է պետք Արևմուտքին։  Իշխանության ներսում կան քննարկումներ, որ Արևմուտքում արդեն կա որոշում Փաշինյանին փոխարինելու իրենց համար առավել հարմար մեկով ու հենց սա է պատճառը, որը Փաշինյանի իշխանության հիմնական դեմքերին թուլացնում են։ 

Ի դեպ, Հայաստանում գործող պրոարևմտյան քաղաքական շրջանակների մեր աղբյուրներն ասում են, որ իրենց տեղեկացրել են, որ մայիս-հունիսին ինչ որ զարգացումներ կարող են լինել, ուստի պահանջել են այդ ընթացքում լինել հայաստանում։