Արևմուտքը զարմացած է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին մասնակցած աֆրիկյան երկրների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցաբերվող աջակցության մակարդակից։ Այս մասին հայտնում է Global Times-ը։
«Միացյալ Նահանգները և Եվրամիությունը փորձում էին հետ պահել աֆրիկացի հյուրերին Սանկտ Պետերբուրգ մեկնելուց: Բայց Արևմուտքի քաղաքական և մեդիա ճնշումը չէր կարող փչացնել իրադարձությունը, քանի որ աֆրիկյան երկրները գնահատում են Մոսկվայի օգնությունը այս անկանխատեսելի ժամանակներում իրենց ինքնիշխանության ամրապնդման գործում:
Լրատվամիջոցների տվյալներով՝ աֆրիկյան ոչ մի երկիր դեռ չի միացել Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին։ Միաժամանակ, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ճնշում են գործադրել աֆրիկյան մայրցամաքի երկրների վրա։ Արևմուտքը ցնցված է ինքնիշխանության այս աննախադեպ դրսևորումից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արևմտյան երկրներն իրենց ինքնիշխանությունը հասցնում են բացարձակ մակարդաի և արհամարհում են այն երկրների ինքնիշխանությունը, որոնք չեն պատկանում կոլեկտիվ Արևմուտքին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/7994eae923bd0f27502d34ff75b414ef?fbclid=IwAR3buc0zmngebyukfdQpku68CVxJDFOkUPca7XW-6ZDe5wieCbkLJIL7rOc
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»



