Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն Բելառուսի ինքնիշխանության...

Ռուսաստանը ճնշում է Բելառուսին ինտեգրացիայի համար, բայց երկրի անկախությունն ապահովված է արևմտյան երկրների ու ՆԱՏՕ-ի հետ ուժերի հավասարակշռմամբ: Եթե Ռուսաստանը փորձի միացնել հարևան պետությունը, կներքաշվի ռազմական հակամարտության մեջ: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում:

«Եթե Ռուսաստանը փորձի խախտել մեր ինքնիշխանությունը, գիտեք ինչպես կարձագանքի ոչ միայն համաշխարհային հանրությունը՝ նրանք պատերազմի մեջ կներքաշվեն: Արևմուտքն ու ՆԱՏՕ-ին այլևս չեն հետաձգի դա, որովհետև սպառնալիք կհամարեն իրենց: Եվ ինչ-որ առումով նրանք ճիշտ են», – ասել է Լուկաշենկոն:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ Արևմուտքից Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքի դեպքում Բելառուսը պատրաստ է կանգնել Ռուսաստանի կողքին: