Արևմուտքի սպասարկուների «տանը կռիվ է ընկել»․...

Արևմուտքի գրանտների հաշվին Հայաստանում հակառուսականություն տարածող ազդեցության գործակալների «տանը կռիվ է ընկել»։ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը վստահեցնում է, որ պլատֆորմի մի խումբ անդամներ, այդ թվում ՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գողացել է պլատֆորմի համակարգողի իր պաշտոնը։ Այս մասին Խուրշուդյանը երկարաշունչ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Ս.թ. օգոստոսի 15-ին ՀԱՊ անդամ Աշոտ Մելիքյանը տարածել է ՀԱՊ Կանոնադրության կոպիտ խախտումներով օգոստոսի 14-ին հրավիրված «պատվիրակների ժողովի նիստի» արձանագրություն, ըստ որի իբր, Գայանե Աբրահամյանը ընտրվել է ՀԱՊ նոր համակարգող։

Այս ապօրինի միջոցառման վերաբերյալ ՀԱՊ Քարտուղարության խորհուրդը դեռ օգոստոսի 13-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոչ էր արել ՀԱՊ անդամներին և Հայաստանի պատվիրակներին «չմասնակցել օգոստոսի 14-ին կայանալիք անօրինական գործընթացին, քանի որ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ը ունի գործող համակարգող, ուստի ՀԱՊ համակարգողի ընտրության օրակարգով պատվիրակների ժողովի անցկացումը ոչ իրավաչափ է և ինքնիրավչության դրսևորում, իսկ ժողովում կայացրած ցանկացած որոշում՝ առոչինչ»,-ասվում է հայտարարության մեջ:

Հետաքրքիր է, որ իրարից ապօրինաբար պաշտոն խլող այս գործիչները Հայաստանում խոսում են օրենքից,  օրինականությունից և մարդու իրավունքներից։ Մյուս կողմից էլ զարմանալ պետք չէ, Արևմուտքն ամեն հարցում է երկերեսանի և կեղծավոր։ Երբ Արևմուտքի գործակալները խոսում են օրենքից, ապա դրա տակ հասկանում են, որ այն առնչվում է բոլորին՝ իրենցից բացի, երբ խոսում են մարդու իրավուքններից, ապա այդ մարդը իրենց համոզմամբ պետք է լինի գեյ կամ տրանսգենդեր, հակառակ պարագայում ինչ մարդու իրավունքներ։ Երբ խոսում են պետության ինքնիշխանությունից, ապա պատկերացնում են այդ պետությանը ԱՄՆ հլու հնազանդ ստրուկի դերը կատարելիս։

Հ․Գ․ Տարիներ առաջ ծանոթներիցս մեկը հոդվածում հիշատակված պլատֆորմում էր ներկայացված եղել կազմակերպություններից մեկի անունից և այն կոռուպցիոն հարաբերությունները, որ տեսել էր պլատֆորմի ներսում, անգամ ամենավատ երազներում դժվար էր պատկերացնել։ Երբ տեսել էր օր ու գիշեր կոռուպցիայի դեմ խոսող այսպես կոչված հասարակական գործիչների կոռուպացվածության աստիճանը պարզապես գլխիկոր փախել էր այդ պլատֆորմից։

Ստեփան Իոանիսյան