Արևմտյան ծառայությունները տեղեկություններ են...

Մի քանի օր է շարունակվում է Արցախից մեր հայրենակիցների տեղահանումը։ Հակարի կամրջից հետո մեր հայրենակիցներին դիմավորում են ոչ միայն իրեն օգնության շտապած կամավորները, այլև արևմտյան պետությունների տարբեր «մարդասիրական», «դիվանագիտական» կառույցների ներկայացուցիչները։ Ականատեսների փոխանցմամբ արևմտյան կառույցների ներկայացուցիչները հարցազրույցներ են վարում գրեթե բոլոր բռնի տեղահանվածների։ Հարցերի տրամաբանությունից կարելի է եզրակացնել, որ նրանք իրականում հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներ են և լրացնում են իրենց տեղեկատվական բազան, հավաքագրում արցախցիների մասին հնարավոր ամեն տեղեկություն։ Թե հետո ինչ նպատակով են դա օգտագործելու դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այն չի ծառայելու Հայաստանի Հանրապետության շահերին։

Հետաքրքիր է, որ նույն այս ընթացքում ակտիվության որևէ նշույլ չի ցուցաբերում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը, դեսպան Կոպիրկինի գլխավորությամբ։