«Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը ընկալում...

Այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ո՛չ իրենց կողմից, ո՛չ մեր կողմից չկա, օրակարգում չկա և չի քննարկվում: Իսկ այն, ինչ որ մենք լսում ենք, այդ թվում և՛  Արևմտյան Ադրբեջանի խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։

Իհարկե, մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք: Այս մասին լրագրողների հետ իր ճեպազրույցում ԱԺ-ում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի իշխանությունը երբևէ կարո՞ղ է քննարկման առարկա դարձնել հավելյալ պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է, մասնավորապես, ադրբեջանցիների ՀՀ գալու, բնակվելու հետ կապված, որովհետև հետևողականորեն իրենք գործընթաց են անում, վերջերս Ստամբուլում կոնֆերանս իրականացրեցին և ինչպե՞ս է բացատրում այս քայլերը, որոնք իրականացվում են։

«Քաղաքական շատ հայտարարություններ են եղել երկու կողմից, փաստը այն է, որ կա համատեղ գործունեություն, երկու համապատասխան վերնագրեր, երկար են պայմանավորված սահմանազատման հանձնաժողովների կողմից, այդ երկու հանձնաժողով ստորագրել են փաստաթուղթ, այդ փաստաթուղթը անցել է ներպետական համաձայնեցում և վավերացում, մեր կողմից անցել է Սահմանադրական դատարան, և իրենք  աշխատում են այդ փաստաթղթի հետ համաձայն, իսկ այդ փաստաթղթում գրած է, որ սահմանազատման սկզբունքը Ալմա-Աթայի փաստաթուղթն է և դրանով ենթադրվող Սովետական Միության պահին գոյություն ունեցող, փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները։ Հիմա ով ինչ հայտարարի չհայտարարի, իրավական գործընթացը մնում է իրավական գործընթաց, այդ թղթով է գրում, կապրենք, կաշխատենք, կտեսնենք: Դուք հուսով եմ գոնե համաշխարհային լուրերին հետևում եք, այդպես չի, որ ամեն ինչ տրամաբանությամբ եղած կանոններով է, տարբեր բաներ են տեղի ունենում այսօր աշխարհում, մեր մոտ հուսով եմ և մեր ջանքերը դրան են ուղղված, որ տեղի կունենան կանխատեսելի տրամաբանական միջազգային իրավունքի համապատասխան», -նշեց Միրզոյանը: