Արդյո՞ք սխալի գիտակցելը ազատում է պատասխանատվ...

«Դուք ասում եք՝ այո, մենք սխալվել ենք։ Բնականաբար, ցանկացած մարդ էլ սխալվում է, հետո սխալը ուղղում է, և պրոգրեսի էությունը դրանում է, դիալեկտիկան հենց դրանում է։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ սխալը գիտակցելը արդյո՞ք մեղքից ազատում է, թե՞ ոչ։

Գիտե՞ք՝ ինչի եմ ասում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ այո, ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։

Ձեր այդ սխալների արդյունքում մենք ունեցանք հազարավոր զոհեր, մենք ունեցանք կորուստներ, մենք ունեցանք ադրբեջանցիներ, ովքեր բուն են դրել Հայաստանի Հանրապետության տարածքում և լկտիությունն այն աստիճանի հասցրել են, որ Հայաստանին պարտադրում են փոխել Սահմանադրությունը։

Ըստ այդմ՝ ես խնդրում եմ բացատրեք։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, պերճ, պերճախոսաբար։ Արդյո՞ք սխալի գիտակցելը ազատում է պատասխանատվությունից»,- այս հարցն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։