Արդյո՞ք համաչափ են երկու ժողովուրդները նախապա...

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարց ուղղեց փոխարտգործնախարար Ավետ Ադոնցին՝ ճշտելով, թե Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացն արդյո՞ք  համաչափ է իրականացվում, եթե հաշվի առնենք, որ Երևանում օրեր առաջ  կազմակերպվել էր ցուցահանդես, որում պատկերված էին վրաստանաբնակ հայեր և ադրբեջանցիներ:

Ցուցահանդեսը կրել է «Կարող ենք ապրել միասին» խորագիրը:

«Իհարկե, համաչափ չէ այսօրվա դրությամբ: Վարչապետի վերջին հայտարարությունն այդ առումով լրացնում է ձեր ասածը,  որ վարչապետն էլ է պատրաստ այդ անհամաչափության դեֆիցիտը լրացնել: Այդ ագրեսիվ  հռետորաբանությունը, որը տիրում  է իրենց  քաղաքական շրջանակներում … Սա գործընթաց է, որ առանց այդ վստահության մթնոլորտի  ձևավորման, առանց խաղաղության պատրաստելու հակամարտության կարգավորման որևէ  բանակցություն չի կարող անցկացվել»,- պատասխանել է Ավետ Ադոնցը: