Արդյո՞ք այսպես հնարավոր չէր. Ավետիք Իշխնայանն...

Ավետիք Իշխանյանը ֆեյսբության էջում գրել է.

«Արդյո՞ք այսպես հնարավոր չէր.

Սիրելի հայրենակիցներ,

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործիչ Ղասեմ Սուլեյմանի մահը, հնարավոր է մեծ լարվածություն առաջացնի մեր տարածաշրջանում։ Եվ ես հասկանում եմ, ինչպես միջազգային, այնպես էլ հայ քաղաքագետների անհանգստությունը։ Ցանկանում եմ իմ ուղերձով վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության հարցերին։Մենք մշտական կապերի և կոնսուլտացիաների մեջ ենք մեր դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարությունների հետ և վստահեցնում եմ, որ մեր քաղաքացիները անհանգստանալու հիմքեր չպետք է ունենան, իսկ մեր հարգարժան քաղաքագետներին հորդորում եմ առայժմ զերծ մնալ այնպիսի վերլուծություններից, որոնք կարող են ավելորդ խուճապ առաջացնել հանրության շրջանում։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունը հուսալի պաշտպանության տակ է։
Շնորհակալություն ուշադրության համար։

ՀՀ վարչապետ»