Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրnւթյունն է...

Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է ձեր նմաններից, բոլոր կոռուպցիոներներից վրեժխնդիր ենք լինելու, Քոչարյանը մուծվելու է մինչև վերջին կաթիլը: Այս մասին ԱԺ-ում ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Արդարադատությունը ժողովրդի վրեժխնդրությունն է ձեր նմաններից, ձեր նմաններից, և մենք վրեժխնդիր ենք լինելու Ռոբերտ Քոչարյանին, ենթադրյալ կոռուպցիոներների, բոլորին հատ առ հատ վերջ խնդիր ենք լինելու։ Ասում են՝ երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան, ու մենք հագենալու ենք մինչև վերջին կաթիլը, Ռոբերտ Քոչարյանն էլ մուծվելու է մինչև վերջին կաթիլը այն բոլոր գումարները, որը դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել:

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցությանը, մեր հարգելի գործընկերները եկել, մեզ ստեղից ասում են՝ դադարեցրեք վրեժխնդրությունը, դուք վրեժխնդիր եք: Ինձ կբացատրե՞ք, թե ոնց է հետևյալ փաստի հետ հարաբերակցվում ձեր պնդումը առ մեր վրեժխնդրություն: Օրինակ՝ ըստ այսօրվա հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած նյութի, Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքը 40 միլիոն դրամով Կասկադի կողքին գնել են մի տարածք, հետո փոխանակել են ուրիշ տարածքի հետ, որը վաճառել են 1 միլիարդ 740 միլիոն դրամով, ի՞նչ կապ ունի այստեղ վրեժխնդրությունը, թուրքը, դավաճանը, ազգային արժեքները: Ընդհանրապես, դուք չե՞ք հոգնել ազգային արժեքները ձեր առաջնորդի ենթադրյալ գողոնը վահանի վերածելուց»,- նշել է Ռուբինյանը:

Հավելեց՝ այսօրվա դահլիճի տեսքը իր մոտ հաճելի հուշեր են արթնացնում նախորդ գումարման Ազգային ժողովի:

«Ես կարծում եմ, որ առանց մեր ընդդիմադիր գործընկերների մեր քննարկումները շատ ավելի բովանդակային են անցնում, «Ուժեղ Հայաստան»-ի մեր հարգելի գործընկերները նեղացան գնացին, սա նոր խոսք է երևի համաշխարհային քաղաքականության մեջ, որ ֆրակցիան ոչ թե բոյկոտում է ինչ-որ բան, այլ նեղանում գնում է: Մենք գործ ունենք քաղաքական նեղացկոտության հետ, բայց եկեք հասկանանք, թե ինչի՞ց նեղացան այս մարդիկ, նեղացան, որովհետև մենք Կտրիճ Ներսիսյանին անվանում ենք Կտրիճ Ներսիսյան»,- ասել է նա: