Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող մա...

Կարծում եմ, որ արդարադատության նախարարի պաշտոնը կարևոր պաշտոն է և այնտեղ գտնվող մարդը պետք է լինի քաղաքական թիմից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով արդարադատության նախարարի կողմից ներկայացված հրաժարականին։

Վերջինս նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այն խոսակցությունները, թե Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ որոշ պատգամավորների հետ անձնական դրդապատճառներ կան։

«Կատարել ենք վերահսկողական գործառույթ և դա մանրամասնելու համար երկար ժամանակ է պետք։ Ես հիմա նպատակահարմար չեմ համարում։ Մեկ օրվա մեջ ի հայտ չեն եկել այդ մտահոգությունները, հետևաբար դրա մասին խոսել, որ երեկ է քննարկվել, ճիշտ չէ», - ասաց նա։

Ըստ նրա՝ Մինասյանի հրաժարականի պատճառը նաև փոխնախարարը չէ։ Դա շատ փոքր միջադեպ է եղել։

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր  նախաձեռնել: